211652_close_icon
views-count2365 դիտում article-date 17:42 09-04-2022

ԵՄ-ն այնքան է խստացնելու պատժամիջոցները մինչև Ռուսաստանը դադարեցնի պատերազմը․ Ավստրիայի կանցլեր

Կիև այցելած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերին այսօր ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հաղրոդում է «Ազատությունը»։

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում կանցլերն ասել է, որ Եվրոպական միությունը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը և այդպես պարտադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը:

«Մենք կշարունակենք էլ ավելի խիստ սանկցիաներ ընդունել այնքան, մինչև պատերազմն ավարտվի: Հիմա մենք ընդունել ենք պատժամիջոցների հերթական փաթեթը, դա վերջինը չի լինի: Դա արվում է պատերազմն ավարտելու համար»,- ասել է Կարլ Նեհամերը:

Ավստրիայի կանցլերը Կիևում բանակցել է Զելենսկու հետ: Նեհամերը նաև հանդիպելու է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլինչոյի հետ:

Բացի այդ, Նեհամերը պետք է այցելի Կիևից ոչ հեռու գտնվող Բուչա ավան, որտեղ, ըստ ուկրաինական կողմի, ռուս զինծառայողները սպանել են մի խումբ խաղաղ բնակիչների, ինչը պատերազմական հանցագործություն է համարվում:

Ռուսները հերքում են այդ մեղադրանքը:

Նմանատիպ նյութեր