211652_close_icon
views-count1456 դիտում article-date 13:19 09-04-2022

Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան այս տարի. Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է ներկայացրել

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 հազար 798 զբոսաշրջիկ։ Իր ֆեյսբուքյան էջում տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։

Մասնավորապես, Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021-ի առաջին եռամսյակում ՀՀ է եկել 87 հազար 131 զբոսաշրջիկ, այսինքն՝ 163 հազար 667 զբոսաշրջիկով ավել մարդ է եկել այս տարի ՀՀ։ Սակայն այս տարվա ցուցանիշը զիջում է նախաքովիդյան՝ 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ եկած զբոսաշրջիկներ թվին։ Այս տարի, ի տարբերություն 2019-ի, 82 հազար 352-ով քիչ է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։

Միաժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամենաշատը հունվար ամսին են զբոսաշրջիկներ եկել ՀՀ (94 հազար 339 անձ), իսկ փետրվար և մարտ ամիսների ՀՀ եկածների թիվը հետևյալ պատկերն ունի` 72 հազար 262 և 84 հազար 197։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր