211652_close_icon
views-count2001 դիտում article-date 11:43 09-04-2022

Արևմուտքը իրենից հեռացնում է Ռուսաստանին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է պահպանել իր տիրապետությունը: Այս մասին գրում է խորվաթական «Geopolitika.news»-ը: Իսկ աշխարհը հատուցում է ռազմավարական այն սխալների համար, որոնք գործել է Վաշինգտոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Արեւմուտքը Ռուսաստանը կտրել է իրենից, եւ նա իր հանրությունը ձեւավորում է այնպես, ինչպես ուզում է տեսնել նրան, առանց նայելու մեկ ուրիշի: Ապագա Ռուսաստանի կերպարը շատ բանով պայմանավորված է ապագա աշխարհի կերպարով:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած ժամանակահատվածում ԱՄՆ-ն մի շարք սխալներ է գործել՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որում Վաշինգտոնը հիմա ռիսկի է դիմում, չնայած ավելի հաջող տարբերակներ էլ կային: Հիմա ԱՄՆ-ն փորձում է պահպանել սառը պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը, որը հիմնված է նրա տիրապետության վրա եւ ապահովում է զարգացում ու բարգավաճում առանց էական ու անսպասելի համաշխարհային ցնցումների:

Վաշինգտոնին չհաջողվեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես ԽՍՀՄ-ի իրավաժառանգորդի, բայց ոչ այն պատճառով, որ չէր կարող, քանզի Մոսկվան պարզապես ծնկի էր եկել ու ավելի քան պատրաստ էր համագործակցության, այլ որովհետեւ ԱՄՆ-ն չէր ցանկանում զբաղվել դրանով, քանի դեռ Մոսկվան չէր ենթարկվել իր համաշխարհային տիրապետությանը: Միեւնույն ժամանակ կարիք չկա թաքցնել, որ Վաշինգտոնում միանգամայն ազդեցիկ ուժեր կային, որոնք, հարբած սառը պատերազմում տոնած հաղթանակից, փորձում էին քայքայել նաեւ նոր՝ բազմազգ ու բազմադավան Ռուսաստանը: Նրանք ձգտում էին մասնատել այն ոչ մեծ «իշխանությունների», որը հեշտ է կառավարել ներսից: Այդ ուժերի համար ամենագլխավոր խոչընդոտը ռուսական միջուկային զինանոցն էր եւ վախը, որ այն կհայտնվի «ոչ ճիշտ ձեռքերում»:

Այսպիսով՝ Վաշինգտոնը, հավանաբար՝ ընդմիշտ, բաց թողեց հնարավորությունը՝ ՌԴ-ին ներգրավելու արեւմտյան քաղաքական, տնտեսական կառուցվածքներում, ինչպես նաեւ անվտանգության կազմակերպություններում, այսինքն՝ արեւմտյան աշխարհաքաղաքական շրջանակներում»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր