211652_close_icon
views-count1616 դիտում article-date 11:28 09-04-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք․ մահացել է 1 մարդ

Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 662 դեպք, որից 410 հազար 310-ը`առողջացած, 8620-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2052 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 996 հազար 57-ի:

Նմանատիպ նյութեր