211652_close_icon
views-count70538 դիտում article-date 23:04 08-04-2022

Մարտունիում տարադրամի փոխանակմամբ զբաղվող տղամարդուն դանակի 17 հարվածով սպանած, նրա մոտից խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալը, ով տաք հետքերով հայտնաբերվել էր ոստիկանների կողմից, կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող, 53 –ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած և նրա մոտ եղած խոշոր չափի գումարը հափշտակած Հակոբ Ա.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննես Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հակոբ Ա.-ն դատարանի դահլիճից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան կալանավայր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 5-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություն չկա, որ, եթե ոստիկանությունն ու քննչական ապարատը համատեղ աշխատում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի, ապա հանցագործությունը, այդ թվում՝ առանձնակի դաժան սպանությունը, ժամերի ընթացքում բացահայտվում է:

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև մարզի դատախազությունը ապացուցեցին, որ պակաս պրոֆեսիոնալներ չեն աշխարհում հայտնի շատ խուզարկուներից: Դրա վառ ապացույցը նաև հանցագործության գործիք և իրեղեն ապացույցների հայտնաբերումն էր: Դրա մեջ նաև հսկայածավալ աշխատանքներ կատարեցին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները, քրեական հետախուզության օպերլիազորներն ու համայնքային ոստիկաննները:

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ  հայտնաբերվել էր Մարտունիում առանձնակի դաժանությամբ սպանված, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող տղամարդու հագուստներն ու հանցագործության գործիք դանակը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, փաստերի ճնշման տակ սպանություն կատարող, Գեղարքունիքի մարզի բնակիչ  Հակոբ Ա.-ն ոստիկաններին և քննիչներին մատնացույց էր  արել իր տան զուգարանի  հարևանությամբ թաքցված դանակի տեղը, որը ընթերականների ներկայությամբ քննիչները արձանագրել էին:

Դրանից հետո նա մատնացույց էր արել Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող, ժողովրդին հայտնի Վարդենյանց (Սելիմի լեռնանցքը), որտեղից էլ հայտնաբերվել էր նրա կողմից թաքցված  սպանվածի   հագուստները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկական կենտրոնից  ապրիլի 6-ին  իրավապահներին տեղեկացրել էին, որ սպանվածի մարմնի վրա եղել է դանակի 17 հարված: 

Տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող 55–ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած, կալանավորված Հակոբ Ա.-ն է


Թաքստոցից ներկայացված հանցագործության գործիք դանակն է


Թաքստոցից ներկայացված սպանվածի հագուստներն են  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր