211652_close_icon
views-count1330 դիտում article-date 12:34 08-04-2022

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում ։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը»,- ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր