211652_close_icon
views-count8096 դիտում article-date 12:02 08-04-2022

Ի աջակցություն Պուտինի՝ գյումրեցի ֆերմերները դաշտում ցույց են անցկացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առավոտ»

Գյումրեցի ֆերմերներ Տիգրան և Գևորգ Առաքելյան եղբայրները իրենց պատկանող դաշտում տրակտորով Z տառ ու Պուտին են գրել։ Գրում է Aavot.am-ը։

Նրանք իրենց ընկերների հետ հայկական ու ռուսական դրոշները պարզած, տրակտորի ֆոնին՝ դաշտից ռուսերենով իրենց ողջույններն են փոխանցում Վլադիմիր Պուտինին ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։ Ֆերմերները շուտափույթ հաղթանակ են մաղթում Վլադիմիր Պուտինին ռուս-ուկրաինական պատերազմում, խոսում նաև Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների  «ազատագրումից»։ Նրանք նույնը ցանկանում են Արցախին։

«Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչ, փա՜ռք Ռուսաստանին, փա՜ռք Հայաստանին»,- տեսանյութում բացականչում են նրանք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր