211652_close_icon
views-count34972 դիտում article-date 22:18 07-04-2022

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապան-Քաջարան ճանապարհի քարաթափման հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի և խճաքարերի  թափման  հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, չսպասելով «մեծն ճանշինի» ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը:

Ավտոմեքենաների վնասման փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր