211652_close_icon
views-count1114 դիտում article-date 18:26 07-04-2022

Կառավարությունը ԱՆ-ին հատկացրեց 3,8 մլրդ դրամ. 6 առողջապահական կազմակերպություններ են կառուցվելու

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում:

Նրա խոսքով, իրենց կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել եւ կառուցել 50 առողջապահական կազմակերպություններ:

«Սույն նախագծում ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց աշխատանքները սկսվել են 2021-ին, այս գումարները նախատեսված են կապիտալ ծախսերի շարունակականությունն ապահովելու համար:

Մի շարք առողւապահական կազմակերպություններ նույնպես հիմա գտնվում են վերակառուցման ընթացքում եւ այս լայնածաված աշխտանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակյան ծառայություններ»մ-ասաց նա:

Փոխնախարարը թվարկեց, թե որ 6 կազմակերպությունների մասին է խոսքը. Թալինի ԲԿ, Չարենցավանի ԲԿ, Ծաղկահովիտի առողջության կենտրոն, Մասիսի ԲԿ, Սիսիանի ԲԿ եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Նրա խոսքով այս 6-ից Մասիսի ԲԿ-ն, Ծաղկահովիտի առողջության կենտրոնը զրոյից են կառուցվելու:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի սկսվել են Մարտունու ԲԿ-ի, Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցումը, որոնց ավարտը նախատեսվում է 2022 եւ 2023 թվականների ընթացքում: «Նաեւ Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաշենքի կառուցման աշխատանքներն ենք նախաձեռնել»:

Նմանատիպ նյութեր