211652_close_icon
views-count1821 դիտում article-date 19:58 07-04-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 6-ին Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 08.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի հատման վայրում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կամրջի արգելապատնեշին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տաթև-Կապան ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» բեռնատար և «ԳԱԶ-2410» մակնիշի մեքենա. «ԳԱԶ-2410»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր