211652_close_icon
views-count2177 դիտում article-date 15:26 07-04-2022

Սևծովյան ափամերձ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի պատերազմը

Սեւծովյան ափամերձ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի պատերազմը, ծովում դրեյֆող ականները եւ տարածաշրջանային անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, հաղորդում է Reuters-ը։

Անկարայի հրավերով տեսահամաժողովի միջոցով հանդիպել են Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները։ Նշվում է, որ նրանք «շատ արդյունավետ» բանակցություններ են վարել։

«Բացի այդ, ընդգծվել է Սեւ ծովում համագործակցության կարեւորությունը խաղաղության, հանդարտության եւ կայունության հասնելու համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ նախարարները քննարկել են հումանիտար ճգնաժամը մեղմելու հնարավոր քայլերը եւ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը։

Նմանատիպ նյութեր