211652_close_icon
views-count1190 դիտում article-date 13:13 06-04-2022

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց մշակութային և առևտրական սերտ համագործակցություն՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան:

Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան:

Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում՝ հասարակական, քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության, հումանիտար:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստանի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության կայուն ու հետևողական զարգացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Նմանատիպ նյութեր