211652_close_icon
views-count1035 դիտում article-date 11:13 06-04-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային 100 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է ուղարկում

ԱՄՆ-ն Ուկրաինային մինչեւ 100 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է ուղարկում: Հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ գումարը կուղղվի Javelin հակատանկային համակարգերին։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ մինչև 100 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել՝ «Ուկրաինայի լրացուցիչ հակատանկային համակարգերի անհետաձգելի անհրաժեշտությունը բավարարելու համար»:

Նմանատիպ նյութեր