211652_close_icon
views-count29748 դիտում article-date 17:31 05-04-2022

44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արաբկիրցի «Դուխավիկ Մխոյի» մայրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին

Tert.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7–ին միջոցառում է պլանավորել անցկացնել և հրավիրել  44–օրյա պատերազմին զոհված Մխիթար Գալեյանի մայրիկին՝ Աստղիկ Գալեյանին։

Միջոցառման հրավերի մասին գրառում է արել Աստղիկ Գալեյանը․««Առաջին տիկին» կոչվածը դեռ երես էլ ունի հրավիրում է ապրիլի 7-ի միջոցառմանը։ Այդ պատվին ես էլ արժանացա, բայց երևի լավ տեղ չի հասել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, արա քո հավաքույթը քո համակիրներով ու մի փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ։ Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի և դա մեկընդմիշտ հասկացի։ Իսկ գնացողներին՝ չբարի ժամանց»։

Նշենք, որ Կանանց միամսյակին նվիրված ևս մեկ հավաքույթ էր նախաձեռնել Աննա Հակոբյանը, նա նշում է, որ որդեկորույս մայրերը հանրային պարսավանքի են ենթարկվում և այդ խնդիրը պետք է լուծել։

Հիշեցնենք, որ  2020–ի սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը, նրա ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս։

Նմանատիպ նյութեր