211652_close_icon
views-count1627 դիտում article-date 10:25 05-04-2022

Կհետևի՞, արդյոք, Աջարիան Հարավային Օսիայի օրինակին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու մասին ապրիլի 2-ին CNN-ին տված հարցազրույցում խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։

Մինչդեռ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի օրը Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի կիրառելու տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ դա հակասում է ազգային շահերին։ «Ուզում եմ նորից պարզաբանել. Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չեն լինի: Մենք՝ մեր թիմը, ելնում ենք մեր երկրի ազգային շահերից, մեր ժողովրդի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանի տարածքում երեք անգամ ռազմական հակամարտություններ են տեղի ունեցել։ Այդ իրողություններից ելնելով, կառավարության ղեկավարը կարծում է, որ սխալները չկրկնելու համար պետք է մեծ զգուշություն ցուցաբերել։

Վրաստանի նախագահի հայտարարությանն արձագանքել է նաեւ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ, ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը՝ համարելով, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի մաս դառնալու Ցխինվալիի ցանկության։ Առավել ուշագրավ է խորհրդարանի վերին պալատի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ նման իրադարձությունների համատեքստում (Հարավային Օսիայի մասով,- խմբ.) Աջարիան կարող է հետեւել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակին եւ սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը»։

Մանրամասն՝ թերթի այասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր