211652_close_icon
views-count60038 դիտում article-date 21:44 04-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. ԱԻՆ սակրավորները վնասազերծել են բնակելի թաղամասում հայտնաբերված մարտական արկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ ջրախողովակները փոխելու ժամանակ, փոս փորելիս հայտնաբերել են  արկանման առարկա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ ջրախողովակները փոխելու նպատակով փոսը փորելիս  բանվորները հայտնաբերել են անհայտ ծագման արկ և այն վնասազերծելու համար պետք է ժամանեին հատուկ մասնագետներ, ինչից հետո ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորներ Մարտին Աթոյանը, Էդգար Դավթյանը և Օնիկ Դավթյանը:
 
Վերջիններս զգուշությամբ այն տեղափոխեցին ավազով լցված հատուկ արկղ և պետք է  տեղափոխեն այնուհետև Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններ՝ պայթեցնելու եղանակով ոչնչացնելու համար:

Արկը մարտական է եղել ու եթե այն հայտնաբերած քաղաքացիները  անզգուշություն ցուցաբերեին, կառաջանար պայթյուն և վնաս կպատճառեր պայթյունի հարևանությամբ գտնվող մարդկանց և շենք-շինություններին:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր մնացին դեպքի վայրում այնքան ժամանակ, մինչև սակրավորները  արկը տեղափոխեցին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր