211652_close_icon
views-count2637 դիտում article-date 19:38 04-04-2022

Հենրիխ Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ջենոայի» նկատմամբ հաղթական խաղից (1:0) և գոլից հետո կիսվել է տպավորություններով, հայտնում է Armsport.am-ը:

«Շատ կարևոր հաղթանակ տարանք: Առաջին կեսում խփեցինք շատ ցանկալի ու կարևոր գոլ: Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմակիցներին, թե ինչպես նրանք կռվեցին ու ամեն ինչ տվեցին այս խաղում:

Շատ եմ սիրում այս մարզադաշտը: Մթնոլորտն այստեղ հիանալի ու նրանց երկրպագուներն իրենց այնպես էին աջակցում, ինչպես մեր երկրպագուները՝ մեզ: Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել: Հիմա պետք է վստահ լինենք, որ կենտրոնացած ենք առաջիկա խաղերի համար»,- ասել է Մխիթարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր