211652_close_icon
views-count1337 դիտում article-date 18:04 04-04-2022

Դավիթ Չալոյանը ճանաչվեց Բելգրադի միջազգային մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Սերբիայում, << Բելգրադի հաղթող >>  անվանումը կրող միջազգային ավանդական՝ թվով 59 –րդ մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցավ:

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հինգ սաներ տեղ գտան պատվո պատվանդանի վրա:   Առաջին աստիճանին կանգնեցին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Երկրորդ տեղով բավարարվեցին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, իսկ նրանց թիմակից,  80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը ճանաչվեց երրորդը:

Մեր գերծանրքաշային Դավիթ Չալոյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:

Միջոցառմանը մասնակցեցին 21 երկրների պատվիրակներ:

Նմանատիպ նյութեր