Իսպանիայի վարչապետը ուկրաինական Բուչայում կատարվածը «ցեղասպանություն» է որակել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, անդրադառնալով ուկրաինական Բուչա քաղաքին, հայտարարել է, որ այնտեղից ստացված լուսանկարները փաստում են, որ հավանաբար խոսքը «ցեղասպանության» մասին է, գրում է The Guardian-ը:
«Մենք ամեն ինչ կանենք ապահովելու, որ այս ռազմական հանցագործություններ կատարողները անպատիժ չմնան ու հայտնվեն դատարանների առջև, պատասխան տան մարդկության դեմ իրականացված, ռազմական հանցագործությունների և ինչու չէ՝ ցեղասպանության համար»,-ասել է նա:
.jpeg)
Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
.jpg)
Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։