211652_close_icon
views-count4601 դիտում article-date 12:48 04-04-2022

Մակրոնն ասել է, որ «ցանկանում» է լրիվ արգելափակել ածխի եւ նավթի ռուսական արտահանումը ԵՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ցանկանում» է լրիվ արգելափակել Եվրամիություն ածխի եւ նավթի ռուսական արտահանումն այս շաբաթ՝ ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձություններից հետո, տեղեկացրել է CNN-ը։

Նրա խոսքով՝ կան Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների «ակնհայտ նշաններ», եւ «հաստատվել է, որ դրանց պատասխանատվությունը կրում է ռուսական բանակը»։ Մակրոնն ասել է, որ այս շաբաթ նա եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը։

«Նրանք, ովքեր կանգնած են այդ հանցագործությունների հետեւում, պետք է պատասխան տան դրանց համար»,- ասել է նա։ «Մենք պետք է շատ հստակ հասկացնենք, որ մենք պաշտպանում ենք մեր հավաքական արժանապատվությունը եւ մեր արժեքները»,- ավելացրել է նա։ «Անարդար աշխարհ չկա»։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել Ուկրաինային Բուչայի իրադարձությունների հետաքննության հարցում։

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիեւի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը Բուչայում ՌԴ ԶՈւ-ի իբր հանցագործությունների մասին սադրանք են։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուսաստանցի զինվորականները քաղաքից հեռացել են դեռեւս մարտի 30-ին, իսկ Բուչայում հանցագործությունների վկայությունները հայտնվել են նրանց հեռանալուց հետո չորրորդ օրը, երբ քաղաք են մտել ՈւԱԾ-ի աշխատակիցներն ու ուկլրաինական հեռուստատեսության ներկայացուցիչները։

Մինչդեռ, Ուկրաինայի ոստիկանությունը դեռեւս ապրիլի 2-ին տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ուժայինները Բուչայում «զտում» են իրականացրել սպանված խաղաղ բնակիչների տեսանյութի հայտնվելուց մեկ օր առաջ։ Նրանք նշել են, որ իրականացվել է «մաքրում» դիվերսանտներից եւ ռուս զինվորականների հետ համագործակցողներից։

Նմանատիպ նյութեր