211652_close_icon
views-count4035 դիտում article-date 12:35 04-04-2022

Պուտինը շնորհավորել է Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

«Անցած տասնամյակներին հաջողվել է շատ բան անել բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված ռուս-ադրբեջանական կապերի զարգացման համար։ Ընդլայնվում են կառուցողական քաղաքական երկխոսությունը, արգասաբեր համագործակցությունն առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում։

Հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել են անցած եւ նախանցած տարիներին՝ երկրները միասին աշխատում են Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- նշվել է ուղերձոււմ։

«Այս տարին նշանավորվել է կարեւոր ձեռքբերմամբ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության Հռչակագրի ստորագրմամբ։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների դուրսբերումը նոր, որակապես ավելի բարձր մակարդակի՝ համապատասխանում է մեր ժողովուրդների բուն շահերին»։

Նմանատիպ նյութեր