211652_close_icon
views-count1676 դիտում article-date 09:41 04-04-2022

Եվրամիությունը մտադիր է ապրիլի 6-ին քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Եվրամիության դեսպանները չորեքշաբթի ծրագրում են քննարկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։ tass.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը։

Նշվում է, որ ԵՄ որոշ անդամ երկրների կողմից առաջարկվող ապագա միջոցառումները կարող են ներառել լրացուցիչ անհատական ​​պատժամիջոցներ, ԵՄ նավահանգիստներում ռուսական նավերի օգտագործման արգելք, արտահանման նոր սահմանափակումներ և էմբարգո էներգակիրների, այդ թվում՝ ածուխի, նավթի կամ գազի վրա։ Միաժամանակ մատնանշվում է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են հնչում կոչեր՝ հրաժարվելու ռուսական էներգառեսուրսների ներմուծումից, որոնցից ԵՄ-ն մեծ կախվածություն ունի։ Սակայն մի շարք երկրներ դեմ են նման միջոցառմանը։

Կիրակի ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Twitter-ում հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են գործընկերների հետ քննարկումներ սկսել հակառուսական պատժամիջոցների խստացման շուրջ արդեն ապրիլի 4-ից։ Իր հերթին Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը նույնպես նշել է, որ եկել է Մոսկվայի դեմ նոր սահմանափակումների ժամանակը։ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ուժեղացման մասին հայտարարել է նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։

Նմանատիպ նյութեր