211652_close_icon
views-count2950 դիտում article-date 09:16 04-04-2022

Հայրիկ Ղազարյան․ «Մշո աղջիկ»․ երգում է Րաֆֆի Գայայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերգո Երիցյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և տեղադրել տեսանյութ․

«ՀԱՅՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ «ՄՇՈ ԱՂՋԻԿ» ԵՐԳՈՒՄ Է ՐԱՖՖԻ ԳԱՅԱՅԱՆԸ                  
Կուզենայի, որ այս երկուշաբթին բացվի իմ երկար տարիների  լավ ու հարազատ բարեկամ,երջանկահիշատակ,ազգային անզուգական երգերի հեղինակ,հրաշալի մարդ֊անհատականություն Հայրիկ Ղազարյանի «Մշո աղջիկ» երգով։ Անցած գնացած ժամանակներում քանիցս Հայրիկ Ղազարյանի  պապենական տանն ենք հյուրկալվել։ Այն պահպանել է մեր շատ ազգային մեծերի հիշատակները։ Այստեղ է գիշերել նաև Խրիմյան Հայրիկ Վեհափառ Հայրապետը։ Ամեն անգամ,երբ ես  իմ ընկերների հետ ղազարյանների օջախ եմ գնում,այն հավասարազոր է դառնում ուխտագնացության։                                    

Երգի կատարումը ինձ է ուղարկել հայկական ժողովրդական երգերի ինքնատիպ կատարող Րաֆֆի Գայայանը ԱՄՆ֊ի Քլիվլենդ քաղաքից։ Նա արդեն փորձ ուներ Հայրիկ Ղազարյանի երգարվեստի հետ,երբ մեծ երգահանի երկու ստեղծագործություններ վերածնվեցին նրա օգնությամբ և կատարմամբ,և դուք դրանք կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան էջում։Իսկ այժմ եկեք միասին լսենք Հայրիկ Ղազարյանի «Մշո աղջիկ» երգը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր