211652_close_icon
views-count1380 դիտում article-date 18:27 03-04-2022

«Բարսելոնան» Spotify-ի հետ պայմանագրով 12 տարում կստանա 435 մլն եվրո

«Բարսելոնան» վավերացրեց Spotify սթրիմինգ-ծառայության հետ գործարքը:
 
Ակումբի նոր գլխավոր հովանավոր Spotify-ի խորհրդանիշը 2022/23 մրցաշրջանից սկսած կտեղադրվի «Բարսելոնայի» տղամարդկանց և կանանց թիմերի մարզաշապիկների առջևի հատվածում: Նմանատիպ համաձայնագիրը երեք մրցաշրջանների ընթացքում գործելու է նաև թիմերի մարզումային հագուստի համար:
 
Ինչ վերաբերվում է «Կամպ Նոու» մարզադաշտի վերանվանմանը, ապա երկարաժամկետ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2022թ. հուլիսից և կտևի 12 մրցաշրջան:
 
Այս գործարքի արդյունքում «Բարսելոնան» 12 տարվա համար կստանա նվազագույնը 435 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր