Մի քանի ժամով Վրաստանից ՌԴ Լարսով ճանապարհը փակվել է. պարզաբանում
Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը մի քանի ժամով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին այսօր հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ձնահոսքի վտանգի առկայության պատճառով ժամը 13:00-19:00 երթևեկությունն արգելված է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում», – ասվում է հաղորդագրության մեջ։