211652_close_icon
views-count3648 դիտում article-date 13:38 03-04-2022

Բաքվի կենտրոնի գիշերային ակումբում գազի բալոնի արտահոսքից պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, 37 վիրավոր

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով կա 1 զոհ, ևս 37-ը վիրավորվել են:

Աղբյուրի տեղեկություններով՝  փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։ Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարը տեղի է ունեցել  շենքում տեղադրված գազի բալոնից արտահոսքի հետևանքով:

Պայթյունի հետևանքով զոհվել է գիշերային ակումբի աշխատակիցը: Տուժել է 37 մարդ, նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում։ Վնասվել է մոտակայքում կայանված 14 ավտոմեքենա։

Նմանատիպ նյութեր