211652_close_icon
views-count6327 դիտում article-date 22:42 02-04-2022

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Հիշեցնենք՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր