211652_close_icon
views-count1349 դիտում article-date 23:55 02-04-2022

Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացվել է «Վայելելով Հայաստանը» խորագրով համաժողով

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված համաժողովին, որը կրում էր «Վայելելով Հայաստանը» խորագիրը։

Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի և հայ եկեղեցու պատմությանը, հայոց գրերին և գրականությանը նվիրված ելույթներով հանդես են եկել նույն համալսարանի դասախոսներ Կլարա Սանվիտոն, Մարեկ Ռաչկևիչը, ինչպես նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանը:

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Սան Դամասո համալսարանի Քրիստոնեական և դասական գրականության ֆակուլտետի դեկան Պիլար Գոնսալես Կասադոյին և համաժողովի պատասխանատուներ Անխել Լոպես Չալային և Կլարա Սանվիտոյին՝ նման միջոցառում կյանքի կոչելու համար։

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 8-ին։

Դեսպան Ավետիսյանի` համալսարան այցի, համաժողովին մասնակցության մասին հրապարակում է արել նաև բուհն իր սոցցանցային էջերում։

Նմանատիպ նյութեր