211652_close_icon
views-count2838 դիտում article-date 16:11 02-04-2022

Ռուսական ռազմանավերը վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսաստանի հյուսիսային նավատորմի ռազմանավերի ջոկատը Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի հետ համագործակցությամբ Միջերկրական ծովում վարժանքների ժամանակ մշակել է կեղծ թշնամու սուզանավերի որոնումը, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

«Նավաստիները տարբեր ձեւերով սուզանավերի որոնման եւ հետեւելու մարտավարություն են մշակել են նավերի վրա գտնվող հիդրոլոկացիոն համակարգերի օգնությամբ»,- ասվում է Ռուսաստանի հյուսիսային նավատորմի շաբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ։

«Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի անձնակազմերը ստորջրյա իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման շնորհիվ զգալիորեն մեծացրել են հակառակորդի որոնողական տարածքը եւ կատարել դրված բոլոր խնդիրները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր