211652_close_icon
views-count11037 դիտում article-date 12:00 02-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել Mitsubishi-ին․ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Սուքիասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դիմաց բախվել է Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Սաղաթելյանին պատկանող կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Վթարի հետևանքով էլ Mitsubishi-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ Գարեգին Պետրոսյանը ավտոմեքենայի դուռը բացելիս, հարվածի հետևանքով վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Սարո Դավթյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ․ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

​[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր