211652_close_icon
views-count2078 դիտում article-date 09:52 02-04-2022

Այսօր ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցն է

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Վերջնական տվյալներով՝ հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ադրբեջանի մարդակային կորուստներն, ըստ որոշ տեղեկությունների, կազմել են շուրջ 800 մարդ:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել է մարտագծի հարավային թեւում տիրել 1500 մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:

Նմանատիպ նյութեր