211652_close_icon
views-count2454 դիտում article-date 19:58 01-04-2022

«Սա Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող փորձ է». Արմեն Աշոտյանը գրառման համար` քաղաքական հետապնդման մասին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 30-ին բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունն այն մասին, որ մարտի 13-ին Արմեն Աշոտյանի կողմից անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է հրապարակվել ֆեյսբուքում: Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: «Կրկին ձեր միջոցով եմ տեղեկանում, որ իմ անունը հերթական անգամ հոլովվում է իրավապահ համակարգում` Նիկոլ Փաշինյանին պատմության, արդարության եւ ժողովրդի դատից անհագուրդ եւ ինքնամոռաց պաշտպանելու ծրագրի շրջանակներում: Ամենասկզբից ակնհայտ էր, որ խոսքի ազատության սահմանափակումները ծառայեցվելու են ընդդիմադիրներին լռեցնելու համար: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմ դեպքում դա չի աշխատելու որպես լռեցնելու գործիք»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասներն՝  այստեղ

 

Նմանատիպ նյութեր