211652_close_icon
views-count1227 դիտում article-date 19:06 01-04-2022

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ

Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող Vbet ընկերությունն, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը:

Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից
կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար:

Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը կանցնի մարտի 28-ից ապրիլի 3-ը:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 14 ըմբիշ:

Նմանատիպ նյութեր