211652_close_icon
views-count3592 դիտում article-date 17:11 01-04-2022

ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի հետ եւ համառ պայքարում 6:5 հաշվով հաղթանակի հասավ, հայտնում է Sport.News.am-ը:

Ադրբեջանցի ըմբիշը կոշտ գոտեմարտ էր վարում: Առաջին մրցափուլում երկու ըմբիշներն էլ գլխի վնասվածք ստացան: Երկրորդ մրցափուլի մեկնարկում հաշիվը 5:5 էր Մալխաս Ամոյանի առավելությամբ:

Ադրբեջանցի ըմբիշն այդպես էլ չկարողացավ միավոր վաստակել եւ պարտվեց հայ ըմբիշին:

Ռուդիկ Մկրտչյանը (55կգ) հաղթեց մեկնարկային գոտեմարտում 6-5 հաշվով և դուրս եկավ ԵԱ ի կիսաեզրափակիչ

Նմանատիպ նյութեր