211652_close_icon
views-count13178 դիտում article-date 16:10 01-04-2022

Երեխաներին կհանենք դպրոցից կամ չենք ուղարկի դպրոց, եթե անցնի քաղաքապետարանի թեկնածուն․ ցույց՝ Չեխովի դպրոցի նոր տնօրենի ընտրության դեմ․ Tert.am

Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ։ Գրում է Tert.am-ը։

Քաղաքապետարանի կայացրած որոշման մասին տեղեկանալուց հետո դպրոցի ծնողները ինքնաբուխ որոշել էն բողոքի ակցիա իրականացնել։

«Շատ հեշտ է քանդել դպրոցի՝ տարիներով ստեղծված մթնոլորտը։ Տարիներ շարունակ դպրոցը ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցը այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Ու հետո վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ։ Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, ով քաղաքապետարնից ստացել է 4 ձայն, բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ, նա ինչպես պետք է ղեկավարի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։

Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի տարածված այն լուրերի մասին, որ տնօրենի նոր թեկնածու Դիանա Մինասյանը Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր