211652_close_icon
views-count44009 դիտում article-date 13:23 01-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ Հրազդանի կիրճում բախվել են BMW-ն և Vauxhall Astral-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի և 32-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Vauxhall Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նուն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ղազարյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր