211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:04 01-04-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով։

Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից:

Դարերի ընթացքում մենք կողք կողքի ապրել, կառուցել և արարել ենք՝ մեկ բռունցք դարձած սատարելով միմյանց ճակատագրական պահերին:

Հայաստանի ասորական համայնքն այսօր էլ առավելագույնս ընդգրկված է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու ավանդույթները»:

Նմանատիպ նյութեր