211652_close_icon
views-count29133 դիտում article-date 11:05 01-04-2022

Թմրանյութերի թելեգրամյան վաճառքի հայտարարություններ՝ Գյումրու շենքերի վրա․ Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու ճանաչված արվեստագետներից մեկը՝ դոցենտ Արաքս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ զբոսաշրջային քաղաք դարձած Գյումրու որոշ շենքերի պատերին հայտնվել են քաղաքի տեսքը գցող գրառումներ։ Գրում է Aravot.am-ը։

Նա նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել, որին ի պատասխան՝ օգտատերերը նշել էին, որ Գյումրու շենքերում, անցումներում հայտնված գրառումները թուրքական թելեգրամյան ալիքների հասցեներ են, որոնցով թմրանյութերի վաճառք են իրականացնում։

Օգտատերերը իրենց հերթին լուսանկարներ էին հրապարակել՝ ցույց տալով այն շենքերը, որոնց վրա տեղադրվել էին նմանատիպ հայտարարություններ։

Արաքս Մարգարյանը ի պատասխան արձագանքների՝ նշել էր․ «Առհասարակ, կարծում եմ, ճիշտ կլինի պատասխանատու անձինք ստուգեն դպրոցների, ինստիտուտների մերձակա շինությունները, անցումները։ Կհեռացնեմ գրառումը, քանի որ էջիս շատ են դեռահասներն ու երիտասարդները․․․»։

Զբոսավար Գոռ Թորոսյանը 4-5 օր առաջ է նկատել է, որ քաղաքի շենքերում տարօրինակ գրառումներ են հայտնվել։ Մեր զրուցակիցն իր հետաքրքրության համար ուսումնասիրություններ է կատարել համացանցում ու պարզել, որ դրանք թմրամիջոցների վաճառքով զբաղվող թելեգրամյան գաղտնի խանութների հասցեներ են։ Դրանք, ըստ Գոռ Թորոսյանի, մի քանի տարի առաջ տարածված են եղել ՌԴ-ում։ Մեր զրուցակիցն ասաց՝ իրենք ահազանգել են քաղաքային իշխանությանը, մասնավորապես փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանին, սակայն առ այսօր ոչինչ ձեռնարկված չէ, ավելին` նմանատիպ գրառումներով շենքերի թիվն ավելանում է։

Գրառումները հայտնվել էին Գյումրու կենտրոնական Շիրազի փողոցի վրա գտնվող «Բարի լույս» կոչվող պատմական շենքի վրա, կայարանի անցումում, Ղանդիլյան փողոցում՝ երկհարկանի տան վրա/Ենգոյանների առանձնատուն/, Գորկու փողոցի վրա՝ « Ծիրան» հյուրանոցի դիմացի տան վրա։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․«Սա ամենաթողություն է, երբ թուրքական թելեգրամյան ալիքները փորձում են իրենց թմրանյութերը գովազդել ու վաճառել այս միջոցով։ Այսօր ինչքան շատ է խոսվում Թուրքիայի հետ սահմանը բացելուց, այդքան շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում մեր քաղաքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր