211652_close_icon
views-count39038 դիտում article-date 23:31 31-03-2022

Ավտովթար Տավուշի մարզում. 19-ամյա վարորդը ГАЗ 211-ով բախվել է հողաթմբին. վարորդն ու անչափահաս 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Վահրամ Խաչիկյանը իր վարած  ГАЗ 211 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճաապարհի  1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում, բախվել հողաթմբին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչիկյանը և ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 15-ամյա Լևոն Գ.-ն, 15-ամյա Արեգ Մ.-ն և 15-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Նոյեմբերյան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի  9-րդ դասարանում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր