211652_close_icon
views-count1697 դիտում article-date 23:22 31-03-2022

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները ներկայացրել են նախնական կազմերը՝ Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նախնական հայտերը Տիրանայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության համար, հայտնում է Եվրոպական ֆեդերացիան:

Ըստ նախնական հայտերի, Հայաստանի կանանց ընտրանու կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Տղամարդկանց հավաքականի կազում էլ եվրոպական ստուգատեսին կմասնակցեն՝ Արմեն Գրիգորյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան և Կարեն Մարգարյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան և Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան և Գոռ Մինասյան (+109 կգ):

Որպես պահեստային հայտավորել են Վարդան Մանուկյանը (89 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Նմանատիպ նյութեր