211652_close_icon
views-count956 դիտում article-date 18:34 31-03-2022

Ապագա մասնագետներն այցելել են Վայրի կենդանիների վերականգնողական և փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները՝ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի ղեկավարությամբ, հյուրընկալվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

Ուսանողները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջեցին Վայրի կենդանիների վերականգնողական  կենտրոնում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին ու ապաստարանի գործունեությանը։

Ռուբեն Խաչատրյանը հանդես եկավ նաև ներածական դասախոսությամբ՝ ներկայացնելով ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները։ Ապագա մասնագետները շատ տպավորված էին այցից։

«‎Ուրախ ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ շարունակական համագործակցության համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն օժանդակելու է համալսարանին՝ այնտեղ  համատեղ  կազմակերպելու  վայրի  կենդանիների կենդանաբույժական մեկամյա դասնթաց քանի որ մեր օրերում նման մասնագետների մեծ պահանջարկ կա և նման կուրսը հնարավորություն կընձեռի էլ ավելի մասնագիտանալ ոլորտում»‎,-նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ Վայրի բնության եւ մշակութային հիմնադրամի հետ Ագրարային համալսարանի համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է՝ շարունակաբար ներառելով ոլորտի զարգացման մերօրյա առաջնահերթություններ ու իրողություններ։

«Ես բարձր եմ գնահատում այդ համագործակցությունը հատկապես այն առումով, որ մեր ուսանողներն ունեն հիմնադրամի կառավարման ներքո գտնվող ստորաբաժանումներում ուսումնաարտադրական լավագույն  փորձուսուցումներ անցնելու եզակի հնարավորություններ», - նշում է Ուռուտյանը։
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր