«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը Այցելել եմ ԱՄՆ՝ Վաշինգթոնում «Բաց աշխարհ» լիդերների կենտրոնի «Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցելու համար։
Ծրագրի շրջանակներում տարբեր հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի և հասարակական ոլորտների առաջնորդների հետ:
Թերևս ամենատպավորիչ հանդիպումներից մեկը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ․ հիշեցնեմ, որ Ֆ․ Փալոնը եզակի կոնգրեսականներից է, որը, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, այցելել է Արցախի Հանրապետություն։
Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք. Թագուհի Թովմասյան
2022.03.31 17:35



Տեսանյութ
