211652_close_icon
views-count54747 դիտում article-date 15:49 31-03-2022

Քարե դար Երևանի Էրեբունու վարչական շրջանի թիվ 72 մանկապարտեզում․ երեխաները սնվում ու քնում են անձրևաջրերի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ակտիվ աշխատանքներ է կատարում մայրաքաղաքում մանկապարտեզների և դպրոցների անմխիթար վիճակը հնավարության սահմաններում և սեղմ ժամկետեներում վերացնելու ուղղությամբ։

Եղեն են դեպքեր, որ նորընտիր քաղաքապետը ավելորդ շոուների հետևից չընկնելով, անակնկալ այցելում է մանկապարտեզներ, դպրոցներ և տեղում ծանոթանում, թե ինչ պայմաններում են գտնվում շենք-շինությունները։ 

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Էրենբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 21 հասցեում գործող թիվ 72 մանկապարտեզի երեխաների ծնողներից, ովքեր ասում են․

«Մանկապարտեզը, ասես՝ լինի քարե դարում։ Երեք տարի է՝ նույն վիճակն է։ Երեխաներն անգամ սնունդն ընդունում են տանիքից կաթող անձրևաջրերի տակ։ Դիմել ենք վարչական շրջանի ղեկավարին, ով խոստացել է, որ մանկապարտեզում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, սակայն, չգիտես ինչու՝ սայլը տեղից չի շարժվում։ Միայն 2 խմբի սենյակներն են մի քիչ վերանորոգվել, այն էլ կոսմետիկ։ Նորմալ ջեռուցում էլ չկա։ Հանուն մեր երեխաների տաք մնալուն՝ մեր միջոցներով էլեկրտրական սալիկներ ենք գնել։

Լսել ենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բավականին խիստ է վերաբերվում նման դեպքերում և խնդրում ենք քաղաքապետին, որպեսզի թիվ 72 մանկապարտեզի խնդրով էլ զբաղվի։  Ու վստահ ենք՝ եթե զբաղվեց, իրավիճակը կշտկվի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր