211652_close_icon
views-count1311 դիտում article-date 14:47 31-03-2022

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով

Պետբյուջեի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մի քանի օր առաջվա դրությամբ գերակատարվել է։ Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները։ Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է այն պարագայում, որ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը։ Այսինքն, մոտ 6 միլիարդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ընդգծեց Բադասյանը։ Ինչ վերաբերվում է հոռետեսական սպասումներին, Բադասյանը նշեց, որ դա մյուս եռամսյակներին է վերաբերվում։

Վարչապետը իր հերթին նշեց, որ չունի հոռետեսական սպասումներ, շատ լավատեսական է տրամադրված, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի հետ ունեցած աշխատանքային քննարկումներում։ Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ի գումարներին, վարչապետը նշեց, որ այսպես, թե այնպես կստանան, խնդիրը տեխնիկական է։ « Կարևոր արձանագրում է, որ մենք այդ եկամուտը չենք ստացել, բայց ,միևնույն է, պլանը գերակատարվել է։ Հույս ունենք, որ այս տեմպով էլ առաջ կշարժվենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր