211652_close_icon
views-count1921 դիտում article-date 15:11 31-03-2022

Ավստրալիան 35% մաքսատուրք է սահմանում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող բոլոր ապրանքների վրա

Ավստրալիան լրացուցիչ՝ 35%-ի չափով մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին ասված է երկրի կառավարության կայքում մարտի 31-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ավստրալիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում Բելառուսի աջակցությամբ Ուկրաինա ՌԴ-ի անօրինական ներխուժումից հետո Ռուսաստանի տնտեսական ծախսերը մեծացնելու ուղղությամբ՝ հավելյալ 35% մաքսատուրք սահմանելով այդ երկրներից ներկրվող բոլոր ապրանքների համար։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի ապրիլի 25-ից և կկիրառվի ի լրումն ներկայում գործող ընդհանուր մաքսատուրքերի։

Նմանատիպ նյութեր