211652_close_icon
views-count2612 դիտում article-date 23:44 30-03-2022

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին՝ Բրյուսելում

Tert.am-ը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։

ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի վերջին բանակցություններից հետո զարգացումները, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ բոլոր մարդկանց, ովքեր ապրում են տարածաշրջանում»։

Նմանատիպ նյութեր