211652_close_icon
views-count26786 դիտում article-date 21:25 30-03-2022

Այս պահին Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
  
Հարգանքով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

 

Նմանատիպ նյութեր