211652_close_icon
views-count24357 դիտում article-date 19:04 30-03-2022

Ավանի փոխթաղապետի տանը տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ. նա այդ փաստը չի մեկնաբանում. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:

Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներսես Պողոսյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն նա չցանկացավ, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն: 

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը  ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ էր տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության, այդ թվում՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու, տարածելու դեմ:

Աշխատանքների  հսկողությունը դրվել էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա: Կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը նաև հանձնարարել էր, որ  լինեն խիստ և չհանդուրժեն այն թմրամոլների նկատմամբ, ովքեր կփորձեն օգտագործել իրենց շրջապատի մարդկանց, այդ թվում՝ պետական ապարատի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել  2 քաղաքացու: Նրանք էին՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:  

Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր