211652_close_icon
views-count3163 դիտում article-date 20:14 30-03-2022

Արսեն Զախարյանը չի կարող փոխել քաղաքացիությունը. Armsport.am

Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարող փոխել քաղաքացիությունը, որպեսզի հանդես գա Հայաստանի հավաքականում։

Ինչպես տեղեկացնում է SILA International Lawyers միջազգային իրավաբանական կազմակերպությունը, Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշելու պահին Արսենը չի ունեցել հայկական քաղաքացիություն, ինչն ավելի է բարդացնում հնարավոր փոփոխությունը։

Հաջորդ խանգարող հանգամանքը Ռուսաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակն է։ Ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը, եթե այլ հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում՝ ընկերական խաղերը ներառյալ։ Արսենը Ռուսաստանի ընտրանու կազմում չորս հանդիպման է մասնակցել։

Երրորդ խանգարող հանգամանք այն է, որ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հետո պետք է նվազագույնը երեք տարի անցնի, որպեսզի Զախարյանը կարողանա փոխել ազգային թիմը, բայց 2021 թվականի աշնանը վերջինս հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր