211652_close_icon
views-count1123 դիտում article-date 18:00 30-03-2022

ՊԵԿ-ում մեկնարկել է հնգօրյա աշխատաժողով. Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետի հետ քննարկել են ապրանքների բացթողնման գործընթացին առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 28-ից ապրիլի 1-ը մեկնարկել է «Բացթողնման ժամանակի ուսումնասիրում» խորագրով աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից հավատարմագրված փորձագետի և մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՄԿ-ում և ԵՄ-ում ՀՀ մաքսային կցորդի աջակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել մաքսային ձևակերպումների գործընթացում ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման ընթացքում ի հայտ եկած խնդիրների  բացահայտման և դրանց վերացման քայլերը:

ՀՄԿ փորձագետը կներկայացնիառևտրի դյուրացման, ապրանքների տեղափոխման և բացթողնման գործընթացում կիրառվող ժամանակակից գործիքակազմը և քարտեզագրման մեխանիզմները՝մաքսայինծառայողներինփոխանցելովմիջազգայինլավագույնփորձը:
Քննարկումներինհայ մասնագետները կներկայացնեն մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները և արդիականացման ծրագրերը, օրենսդրական կարգավորումները:

Հնգօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է նաև գործնական պարապմունքներ կազմակերպել մաքսային ձևակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանումներում:

Մասնակիցներն արդեն եղել են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, որտեղ հնարավորություն են ստացել հետևել ապրանքների բացթողնման գործընթացին և գործնականում կիրառել ձեռքբերված հմտությունները:
 
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 
 
 

Նմանատիպ նյութեր